▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերադարձնելը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերադարձնելու մասին:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-2/Artur_Xazinyan.jpg

Ու ամենաաբսուրդն այն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մեկ հարվածով թշնամուն նվիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատորեն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ:

Ինֆանտիլ երազկոտությունն ու դատարկ մեծամտությունը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնավոր մարդկանց և հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին:

Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել...»:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее