▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտյոմ Մարկոսյանը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, իր և Արմենի հարաբերությունների մասին

«Թիվ-թվաբանություն» հաղորդմանը հյուր էր հումորիստ,հաղորդավար՝ Արտյոմ Մարկոսյանը։

Արտյոմը 10 տարի ամեն օրը մեկ բարի լույս է ասել հեռուստաէկրաններից`մեկ բարի գիշեր, մեկ երգել է, մեկ էլ այնպիսի դեր է խաղացել, որի կերպարը մինչև օրս չի մոռացվում։ Հայկական իրականության մեջ հաճախ է պատահում, որ հումորային դուետները մի օր կոնֆլիկտի պատճառով բաժանվում են ՝ Անդո և Ռաֆո, Հայկո ու Մկո։ Արտյոմ Կարապետյանն այս մասին նշեց.

«Դա մարդու տեսակից ա։ Իմ ու Արմենի մասին խոսեմ՝ մենք չենք բաժանվել։ Մենք ընկերներ ենք, մի տան մեջի մարդ ենք։ Մենք այլ կերպ ենք մոտենում կյանքին՝ մարդավարի։ Շատերի դեպքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել այդ դուետների խափանման համար։ Դա ինձ այդքան էլ հետաքրքիր չի, ինչ առումով ՝ ես չեմ ուզում խորանամ, մտնեմ էդ հարաբերությունների մեջ։ Ես կարող եմ խոսել մեր մասին ու գիտեմ մի բան`եթե մարդ ճիշտա ապրում, ամեն ինչ ճիշտ ա դասավորված փոխհարաբերությունների մեջ, ուրեմն ոչ մի բան չի կարող խանգարել։ Ես վառ օրինակը մեր օրինակն եմ բերում: Կարիերա չենք կիսում, բայց մենք մինչև էսօր ախպոր պես ապրում ենք։ Նոր պրոյեկտի մասին դեռևս խոսակցություն չկա։ Շատ լայն գործունեությամբ ենք հիմա զբաղված երկուսս էլ, շատ բազմաճյուղ, նույնիսկ մեր համար նոստալգիկ կլինի, եթե էդ հնարավորությունն ունենանքծ զուտ ֆիզիկապես ինչ-որ հետաքրքիր լավ բան անենք։ Նկարել տիկ տոկ, համացանց քցելու համար, մենք էդ կոնտինգենտը չենք, մենք ստից բան չենք անի էնա, որ հիմա մենք էլ լինենք։ Կապ չունի,որ 50-ն անց տղերք ենք, ինչ-որ հիմարություն անենք ասենք` տրենդի մեջ մնանք։ Դա մեզ պետք չի, մեր տրենդը մեր ապրած կյանքնա, մինչև այսօրվա արած քայլերն են`որպես մարդ ու մասնագետ։ Մեզ պետք չի հնարած, արհեստական տրենդներ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее