▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտյոմ Հակոբյանը վաճառքի է հանել իր տունը, համակարգիչն ու երշիկ կտրող սարքը

armtimes.com-ը, հիշեցնելով, որ երեկ, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նորանշանակ խորհրդական, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն օրերս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, նշում է, որ օրվա ավարտին հաստատվեց լուրը եւ Հակոբյանը դարձավ գործազուրկ: Մինչ ազատման որոշումը, ռեժիսորը վաճառքի էր հանել Աջափնյակում գտնվող իր սեփական տունը: Մեզ հայտնի դարձավ, որ բացի տնից նա նաեւ վաճառում է իր օգտագործած համակարգիչը, նույնիսկ՝ երշիկ կտրելու էլեկտրական սարքը (slayser): Արտյոմ Հակոբյանի հետ խոսել մեզ չհաջողվեց, որպեսզի պարզեինք, թե նա այս անգամ վերջնակա՞ն է արտագաղթում, թե՞ նոր պաշտոնում նշանակվելուց հետո կմտափոխվի:

Արտյոմ Հակոբյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական էր նշանակվել այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, թե պատրաստվում է արտագաղթել Հայաստանից: Օրեր անց Հակոբյանն իր էջում տեղադրեց նախարարի հրամանը, որի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 4-ին Գաբրիել Ղազարյանն իրեն նշանակել է խորհրդական:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее