▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուրը հրաժարվում է հետազոտվել. Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են «Հաց բերողին»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էդմոն Մարուքյանի հետ այցելելեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ծանոթացել են Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին:

«Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։ Այնուամենայնիվ Արթուրին տեսանք, նա քնած էր։ Նա պահվում է առանձին հիվանդասենյակում։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանն այսօր վաղ առավոտյան եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ փորձել են հանդիպել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դատապարտյալների հիվանդանոցի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը խոսել են Արթուր Սարգսյանի խնդրից, որը օրերս է կալանավորվել: Պատգամավորները նշել են, որ չեն կարողացել տեսակցել կալանավորին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են անձնական երաշխավորություն տալ, որպեսզի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվի, քանի որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունենալով հանդերձ հացադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее