Wnews.am-ը գրում է. Վերջին մի քանի օրը համացանցի գլխավոր թեման նախկին ընկերներ Կամո Թովմասյանի և լուսանկարիչ Արթուր Վարդանյանի անցյալի մութ կողմերն էին: Արթուր Վարդանյանը, ով առավել հայտնի է Paparazzi մականվամբ, Կամոյին մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել և պատմել, թե ինչպես էին Կամոյի «շնորհիվ» իր առջև փակվում երևանյան բոլոր միջոցառումների դռները: Կամոն էլ իր հերթին վիրարավորել էր իրեն զանգահարող լրագրողին՝ Արթուրի մեղադրանքները ծիծաղելի համարելով: Կայքը պարզել է, թե ինչու է միայն այսքան տարի անց Արթուր Վարդանյանը պատմել եղելությունը:
Նշենք, որ հարցազրույցը Արթուր Վարդանյանը տվել էր իր նախաձեռնությամբ, իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Իմ լրագրող ընկերներ շատ լավ նյութ կա շտապեք»:
-Արթուր, ինչու՞ որոշեցիր միայն այսքան տարի անց հիշել և պատմել քո և Կամոյի վեճի մասին:
– 7 տարի է դա իմ մեջ պահում եմ ու հիմա կայքս փակ է, եթե բաց լիներ, կասեին իր կայքի PR-ի համար է անում, բայց դա այդպես չէ, հիմա կայքս փակ է ու կարող եմ ամեն ինչ ասել:
-Նշել ես, որ ցանկանում ես բացել կայքդ և հովանավոր ես փնտրում, այս աղմուկը կարծում ես կօգնի՞ հովանավոր գտնես:
-Չգիտեմ, բայց դժվար օգնի, իմ կարծիքով էլ դժվար բացեմ կայքս:
-Տեսե՞լ ես ինչպես է Կամոն արձագանքել հարցազրույցիդ:
– Չեմ զարմանում, Կամոն միշտ էլ իրեն բոլորից բարձր է դասել, միշտ էլ չի հարգել իր կոլեգաներին, չեմ զարմանում , որ լրագրողուհու հետ այդպես է խոսել: Իմ հետ կապված նրա պատասխանն էլ ինձ չի զարմացնում, եթե մի հատ էլ հարցնեք, երևի ասի, որ ինձ չի էլ ճանաչում: Ինչ պետք է նա ինձ ասի, գիտի, որ իր արածն արած չի, ամաչում է , ջղայնանում:
-Երբևէ այս տարիների ընթացքում փորձե՞լ ես խոսել նրա հետ, ոչ այսպես հանրայնորեն, որպեսզի հարթվի ձեր կոնֆլիկտը, ի վերջո ընկերներ եք եղել:
– Ոչ, մենք արդեն 7 տարի է՝իրար չենք բարևում:
–Քո հարցազրույցից հետո Կամոյի մասին սկսեցին հայտնվել տարբեր նյութեր, քննադատություններ: Նրան շատերն անվանեցին համասեռամոլ, դու նրա հետ մտերիմ ես եղել , այդ մեղադրանքն արդարացվա՞ծ է, Կամոն համասեռամոլի հակումներ ունի՞:
– Ոչ, ես նման բան չեմ տեսել: Չգիտեմ ուրիշների հետ ոնց, բայց ինձ հետ իրեն նորմալ էր պահում:
-Լավ, եթե այս ամբողջ պատմությունը մի կողմ թողնենք, դու հիմա ի՞նչ նպատակ ունես, ի՞նչ ես ուզում, ինչի՞ մասին ես երազում:
– Ուզում եմ ԱՄՆ մեկնել և սկսել իսկական paparazzi աշխատել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում