«Գազպրոմ-մեդիա»-ի ժամանցային ալիքների գործադիր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստանի մեդիամենեջեր» ՝ «Медиа-Менеджер России — 2017» ազգային 17-րդ մրցանակաբաշխության դափնեկիր:
Մրցանակը նրան հաձնվել է հեռուստահոլդինգի զարգացման և արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև ժամանցային և հումորային ծրագրերի ստեղծման գործում նշանակալի ավանդի համար:
Չորս փուլից բաղկացած քվեարկությամբ՝ 90 թեկնածուներից բնագավառի լավագույներին ընտրել են հասարակական կազմակերպությունները, 450 հոգուց բաղկացած փորձագետների խմբի անդամներն, ժյուրիի և մրցանակաբաշխության հիմնադիրների խորհդրի անդամները:
Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած ժամանցային ալիքների խմբի ընդհանուր շրջանառությունը կազմում է 20 մլրդ ռուբլի ($347 մլն):
Արթուր Ջանիբեկյանն իր գործընկերների հետ 2006-իմ հիմնել է Comedy Club Production-ը, իսկ 2011թ. բաժնետոմսերի «75% մինուս 1 բաժնետոմս» փաթեթը վաճառել էր ՏՆՏ-ի կառույցներին: Այս փաթեթը հեռուստատեսային շուկայի համար գնահատվել էր ռեկորդային $250 մլն: