armtimes.com-ը գրում է. Երեւանի Հերացի փողոցի սկզբնամասում՝ Ճոպանուղու նախկին շենքի հարեւանությամբ շուտով կգործի Հայաստանում ռուսական առաջին լիցեյը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցներով կառուցված շենքը, որը պետք է դառնար ՀԱՊԿ ակադեմիա եւ մասնագետներ տար միջազգային այդ կազմակերպությանը, կծառայի մի քանի ուսումնական հաստատության: Մեկը «ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի» ակադեմիան է, իսկ մյուսը՝ «Հայաստանում ռուսական լիցեյը»: Մի կողմ դնենք, թե ինչ մասնագետներ են տալու այս երկու հաստատությունները, եւ պարզենք, թե ո՞վ է կանգնած կրթական հաստատությունների թիկունքում:
2017 թվականի սեպտեմբերից իր դռները բացող Հայաստանում ռուսական լիցեյը նոր է իրավաբանական կարգավիճակ ստացել: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը պարզեց, որ «Հայաստանում ռուսական լիցեյ» կրթական հիմնադրամը պետական գրանցում է ստացել մոտ մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի մայիսի 12-ին: Գործունեության հասցեն նշված է Երեւան քաղաքի Հերացի 2-ը՝ նույն շենքը, որը վերը նշեցին: «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի հիմնադիրը հանդիսանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամը: «Ռուսկի լիցեյի» կանոնադրությունը հաստատման է ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն է:
«Հայաստանում ռուսական լիցեյ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է`Աշոտ Արտեմի Բալյանը: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է ՕԵԿ-ի ռեբրենդինգից հետո ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 72-րդ տեղը: ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Աշոտ Բալյանը գործազուրկ է՝ ոչ մի տեղ չի աշխատում: Ակնհայտ է, որ նա արհեստական է նշանակվել հիմնադրամի տնօրենի պաշտոնում, քանի որ նաեւ ժամանակավոր պաշտոնակատարն է հանդիսանում:
Ավելին՝


