▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է շրջում

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելուց խոսում էր անարդարությունից, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետեւանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին եւ տեսանկարահանող սարքերին:
Armtimes.com-ի տեսախցիկը Արթուր Բաղդասարյանին այսօրվա միջոցառմանը ժամանելուց նկարել էր, երբ նա ոտքով ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հետ մոտենում էր հյուրանոցի մուտքին, սակայն երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «LEXUS» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթ»-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե որ դիվանագիտական ներկայացուցչությանն է պատկանում «52 T 001 AM» պետհամարնիշը: Մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից տեղեկացրեցին. «52 T 001  պետահամարանիշը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհայնին ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամին»:
Արձանագրենք, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար: Դա կլինի արագաչափի, տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրած խախտում, քանի որ ՃՈ պետ Արմեն Խաչատրյանն ավելի վաղ Armtimes.com-ին տեղեկացրել էր, որ ՃՈ տեսուչների կողմից դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաները կարող են եւ կանգնեցվում են, սակայն վարչական պատասխանատավության ենթարկելու հարցը որոշվում է համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի:
Եթե խախտում կատարվել է դիվանագիտական անձեռնմխելիություն ունցող անձի կամ նրան սպասարկողի կողմից, ապա պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է դիվանագիտական կորպուսի միջոցով: Իսկ եթե կարմիր գույնի պետհամարանիշով մեքենա վարող եւ խախտում կատարող անձը դիվանագիտական անձեռնմխելիությունից չի օգտվում (ինչպես, օրինակ, դեսպանատների աշխատակիցները), ապա ՃՈ-ի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի

Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է....

armtimes.com-ը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելուց խոսում էր անարդարությունից, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետեւանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին եւ տեսանկարահանող սարքերին:

Կայքի տեսախցիկը Արթուր Բաղդասարյանին այսօրվա միջոցառմանը ժամանելուց նկարել էր, երբ նա ոտքով ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հետ մոտենում էր հյուրանոցի մուտքին, սակայն երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «LEXUS» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթ»-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե որ դիվանագիտական ներկայացուցչությանն է պատկանում «52 T 001 AM» պետհամարնիշը: Մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից տեղեկացրեցին. «52 T 001  պետահամարանիշը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհայնին ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամին»:
Արձանագրենք, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար: Դա կլինի արագաչափի, տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրած խախտում, քանի որ ՃՈ պետ Արմեն Խաչատրյանն ավելի վաղ  տեղեկացրել էր, որ ՃՈ տեսուչների կողմից դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաները կարող են եւ կանգնեցվում են, սակայն վարչական պատասխանատավության ենթարկելու հարցը որոշվում է համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի:
Եթե խախտում կատարվել է դիվանագիտական անձեռնմխելիություն ունցող անձի կամ նրան սպասարկողի կողմից, ապա պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է դիվանագիտական կորպուսի միջոցով: Իսկ եթե կարմիր գույնի պետհամարանիշով մեքենա վարող եւ խախտում կատարող անձը դիվանագիտական անձեռնմխելիությունից չի օգտվում (ինչպես, օրինակ, դեսպանատների աշխատակիցները), ապա ՃՈ-ի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее