Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։ Նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, ով մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել, իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից:
Armtimes.com-ի հետ զրույցում, սակայն, Արթուր Ալեքսանյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե իրեն «դաբրո» են տվել հավի բուդ ներկրել Հայաստան:
«Ես ոչ մի «դաբրո» չեմ ստացել: Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց ոչ մի պայմանավորվածություն չունեմ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավուքններ ունեն, ու բոլորն էլ կարող են ներմուծել, ու ավելացնեմ, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել»,- ասել է նա:


