Armlur.am-ը գրում է, որ իր հավաստի տեղեկություններով` մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը, մեր տեղեկություններով, ամուսնացել է հայուհու հետ, ով նաև Հայաստանում է բնակվում, ավելի ստույգ` Նոր-Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել, ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ` տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունը հույժ գաղտնի է պահվում:
Լուրը փորձեցինք ճշտել նաև Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանից, սակայն վերջինս հերքեց:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում