armsport.am-ի խնդրանքով Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու լուրը:
 «Շատ ուրախ եմ, որ Հենրիխի պես տաղանդավոր մարզիկը գալիս է այստեղ`  Գերմանիա: Վստահ եմ, որ նրա շնորհիվ հայ ազգի անունը բազմաթիվ անգամ կհնչի  ողջ աշխարհում: Հենրիխը լավ մարզիկ է, լավ մարդ, լավ ընկեր, նրա մասին  միայն լավը կարող եմ ասել: Նա արդեն բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել,  միշտ փայլել է ֆուտբոլում, եւ ակնհայտ է, որ նա դեռ շատ ավելի մեծ  ձեռքբերումների կհասնի: Շնորհավորում եմ Հենրիխին` մաղթելով լուսավոր  ճանապարհ»,- ասաց Արթուր Աբրահամը:
 
 
  
      

