▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում գիշերային ակումբի ապօրինի գործունեության կասկածանքով ձերբակալվել է Արգամ Աբրահամյանի թիմակիցը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հակոբյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում եւ նախաքննության կատարումը հանձնարարվել է  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 6-ից մինչեւ 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ («Ամորե» գիշերային ակումբ)՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու եւ զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որեւէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։ Նշված գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ Գ.Հակոբյանի կողմից ենթադրյալ իրավունքներն իրականացնելու վերաբերյալ՝ նույն ակումբի աշխատակցին թույլ չտալով ակումբից տեղափոխել վերջինիս պատկանող 8.500.000 ՀՀ դրամ արժողության երաժշտական գործիքները:

2017թ. մարտի 13-ին Գ.Հակոբյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Newsbook.am-ի փոխանցմամբ`  ձերբակալվածը Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանն է, ով Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее