▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք, Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական մեքենա, ապա «Կինոհայրենիքի» խաչմերուկում վթարի ենթարկվել

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее