Հայոց ծագումնաբանության, պատմության համար արժեքավոր տվյալներն արդեն միջազգայնորեն են հաստատվել: Հայաստանում մայրական գծով ժառանգականության հանգամանքն է քննության դրվել և հաստատվել է՝ շարունակականություն կա շատ հին ժամանակներից(8000 տարի): Մենք տեղաբնակներ ենք:
«Ուսումնասիրությունն արվել է Դանիայում։ Նման ուսումնասիրություն առաջին անգամ է կատարվում: Արտառոց բան է: Աշխատել է միջազգային կենսաբանների թիմ, ԴՆԹ անալիզների համար ուղարկվել են Հայաստանում և Արցախում պեղված հուշարձանների մարդաբանական նյութերի նմուշներ, որոնք ընդգրկում են նեոլիթի ուշ փուլերից մինչև ուշ միջնադարինը՝ մոտ 8000 տարի: Հաստատվել է՝ ՀՀ ամբողջ տարածքում ապրող մարդիկ գենետիկորեն ժառանգն են այն մարդկանց, որոնք այստեղ ապրել են 8000 տարի առաջ: Հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:


