shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Խաչիկ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Կամո Կուրեխյանն է, ում այս պահին վիրահատում են։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվոմ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Կյուրեղյանի հետ է եղել նաև համագյուղացի Արմեն Խաչատրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


