▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Ստեփանավանում. ՍՊԸ-ի տնօրենը կացնով հարվածել է քաղաքացու գլխին

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժի հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում նշված փողոցի հարևանությամբ գտնվող նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև:

Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее