▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 26-ամյա աղջիկ է փախել

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի 5-րդ բաժանմունքից փախուստի է դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արփինե Բադալյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Ա. Բադալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее