▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք` Ջերմուկ քաղաքում. հյուրանոցի բակից փախցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան

 

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստսցվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի կարգախումբը՝ տեսուչ Մարգար Մարգարյանի գլխավորությամբ, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք հափշտակել են լուսարձակները, կողային հայելիները, «շիթը», նավիգատորը և այլ ավտոպահեստամասեր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան, մինչ նշված վայր բերվելը, կայանված է եղել Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի դիմաց, և տերը հանգստանալիս է եղել «Օլիմպիա»-ում ու առավոտյան ականատես է եղել, որ հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան չկա։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանի անվամբ։ 
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստսցվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք հափշտակել են լուսարձակները, կողային հայելիները, «շիթը», նավիգատորը և այլ ավտոպահեստամասեր։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան, մինչ նշված վայր բերվելը, կայանված է եղել Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի դիմաց, և տերը հանգստանալիս է եղել «Օլիմպիա»-ում ու առավոտյան ականատես է եղել, որ հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան չկա։


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее