▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելով

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխաՀիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով։ Մինչ բժիշկները երեխայի առողջական խնդիրներով կզբաղվեին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ստեփան Բոյախչյանն է։

 Պարզվել է նաև, որ ժամը 16։30-ի սահմաններում նույն գյուղում 13-ամյա Վահե Հակոբյանը և 17-ամյա Մերուժան Կարապետյանը գյուղի վերջնամասում թռչնի որս կատարելու ժամանակ Մ. Կարապետյանը կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են այնտեղ գտնվող Ս. Բոբյախչյանի ծոծրակին։

Ոստիկանները գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրում հայտնաբերել են Մ. Կարապետյանին, իսկ արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» կոչվող սարալանջին գտնվող Մ. Կարապետյանի մատնանշած հատվածում հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք հանդիսացող «Իժ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее