▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. խմած վարորդը ոստիկանի հսկողությամբ բնական կարիքը հոգալուց հետո տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

Արտակարգ  դեպք Երևանում. Nissan-ի խմած վարորդը ճանապարհային ոստիկանի հսկողությամբ բնական կարիքը հոգալուց հետո տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՃանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ չվարեն, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերց: Հակառակ դեպքում՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարած վարորդները ոչ միայն կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ նրանց տրանսպորտային միջոցը կտեղափոխվի «գաի պլաշչադկա»:

Օրեր առաջ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Դավիթ Բեկի փողոցում կանգնեցրել են Nissan Teana մակնիշի 69 RO 699 համարանիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 34-ամյա Արբակ Պետրոսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Գրեթե տևական ժամանակ Ա. Պետրոսյանը չէր ենթարկվում ճանապարհային ոստիակնների օրինական պահանջին, ասելով, որ ինքը չունի ՃՈ աշխատակիցներին փաստաթուղթ տալու, այլ ընդհակառակը, գաին պարտավոր է իրեն ուղեկցել մինչև իր ուզած վայրը: Այդ ընթացքում կոկոնը տաքացրած Ա. Պետրոսյանը անընդհատ ՃՈ ծառայողներին ասում էր. «Ախպերներ, մի հատ գրիլ եմ կերել, մի բաժակ էլ բան եմ խմել, թողեք ռադիատորս եռում ա, դատարկվեմ, իմ մուղամով հանգիստ կգնամ»:

Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկաններին հաջողվեց կոկոնը տաքացրած գրիլակերին տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ ենթարկելով բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրա խմածության աստիճանը գերազանցում է 1.1 աստիճանը: Ճանապարհային ոստիկանները ավտոմեքենան տեղափոխեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее