Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու մեջ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


