▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել. նրա հետ բանակցում էր Հայկ Մարությանը

 

 

Մայիսի 17-ին, ժամը 21:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էր վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկ Մարությանին հաջողվել է  քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր:

Լուսանկարը՝ Shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее