▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարներին և բժիշկներին հաջողվել է 3 կանանց փրկել մահվան ճիրաններից

Շամշյան.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք է ժամանում թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և, բացելով առաջին հարկի բնակարանի դուռը, հյուրասեյակում հատակին հայտանաբերում են 3 կանանց:

Տեղում փրկարարները առաջին անհրաժեշտության օգնություն են ցուցաբերում նրանց, բացում են պատուհանները, բնակարանն օդափոխելու նպատակով:

Եվ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաները՝ փրկարարների օգնությամբ դուրս բերված անգիտակից վիճակում գտնվող կանանց տեղափոխում են բժիշկների մոտ, ովքեր էլ նրանց տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Թե ինչն է եղել 3 կանանց անգիտակից վիճակում հայտնվելու պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո: 

Ամբողջական հոդվածը`  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее