▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. փաստաբանից պահանջել են 2000 դոլար, հակառակ դեպքում սպառնացել բռնություն գործադրել

Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մուրադ Ասրյանը դիմել է ՀՀ Գլավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Սոնա Ավետիսյան անձը իր հեռախոսահամարին հաղորդագրություններ է ուղարկում՝ իրենց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Ասրյանը հայտնել է նաև, որ «հեռախոսային ահաբեկիչը» սպառնացել է, որ եթե գումարը չտրամադրի, ինքը բռնություն է գործադրելու իր և իր ընտանիքի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ասրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան, իսկ դատախազւթյունից էլ դիմումի ընթացքը լուծելու համար այն փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ Արաբկիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հանձնարարել է հետաքննչական բաժանմունքում հետաքննություն սկսել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее