▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. Ոսկու շուկայում տեղի է ունեցել սպանություն, կա 1 զոհ, 1 վիրավոր

shamshyan.com-ը գրում է. Այսօր, հունիսի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում մահացած տղամարդ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպեգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ:

 

 

 

 

 

 

Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի« կենտրոնական մուտքի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:

 

 

 

 

 

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը:

 

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее