▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. կինը դանակով հարվածել է ամուսնու հետույքին և թիկունքին

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տանը դանակահարված քաղաքացի կա։ Պարզվել է, որ ադ քաղաքացին նույն տան բնակիչ՝ 42-ամյա Ս. Ա.-ն է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ստացել է հետույքի և թիկունքի ձախ հատվածում կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։

Ոստիկանները պարզել են, որ Ս. Ա.-ին դանակահարել է կինը՝ 34-ամյա Ա. Մ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։

 

 

 

 

 

 

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее