▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. «Ջոս» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ջոս» ակումբում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Ջոս» ակումբի մոտից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոբերտ Խաչատրյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռ. Խաչատրյանի, Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արտակ Վարդանյանի և «Ջոս» ակումբի անվտանգության աշխատակիցների միջև։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Խաչատրյանը «Հովեքս» ՍՊԸ-ի տնօրենն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее