▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ, կասկածյալը տնօրենն է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ։

Հ. Առաքելյանը սկզբից արդարացել է, որ ինքը այդ օրը Երևանում չի եղել, սակայն քրեական հետախույզների կատարած հսկայածավալ աշխատանքներն ու ստացված օպերատիվ տվյալները ստիպեցին, որ նա հետո խոստովանել է կատարվածը և ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՌՅՈՄ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее