▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. ֆեյսբուքյան մեկանաբանության համար երգիչը դաժան ծեծի է ենթարկվել՝ ՀՀԿ-ական դասախոսի եղբոր կողմից

 Operativ.am-ը գրում է. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, դասախոս Հասմիկ Ափյանի մասին ապրիլի 20-ին առցանց լրատվականներից մեկը նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ Հասմիկ Ափյանը իր ուսանողներին հորդորել է լրատվականների նյութերի մեկնաբանություններում Հանրապետական կուսակցության օգտին մեկնաբանություններ թողնել: Տվյալ նյութի մեկնաբանություններում «ապուշ» բառը գրելու համար Հասմիկ Ափյանի եղբայրը հաշվեհարդար է տեղել մեկնաբանության հեղինակի հետ:


 

 

 

 

 

 

 

 

Էդգար Գևորգյան

Կայքի հետ զրույցում երգիչ Էդգար Գևորգյանը նշեց, որ տվյալ նյութի մեկնաբանության համար իրեն Հասմիկ Ափյանի եղբայրը՝ Հայկ Ափյանը, ընկերոջ հետ դաժան ծեծի է ենթարկել: 

«Հայկ Ափյանը ինձ հետ կապ է հաստատել ֆեյսբուքի միջոցով, որից հետո հանդիպել ենք Աբովյան փողոցում: Հայկն ու ընկերը առաջարկեցին քայլել «Վայն Հաուզ»-ի կողմ, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և մարդաշատ չէ: Նրանք ցույց տվեցին իմ ֆեյսբուքյան մեկնաբանությունը, որտեղ ընդամենը մեկ բառ էի գրել՝ «ապուշ», ու սկսեցին հարվածներ հասցնել»,- նշեց նա, հավելելով, որ հարվածներ ստացել է մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացել է ծանր վնասվածքներ՝ չբացառելով հնարավոր կոտրվածքները:

 

 

 

 

 

 

 

Հասմիկ Ափյան

Էդգար Գևորգյանը դիմել է ոստիկանություն, որտեղ տուժող է ճանաչվել: Ոստիկանությունում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее