▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու:

Shamshyan.com-ի տվյալներով՝ այդ քաղաքացիներն են՝ Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее