Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է. որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Ժորա Մկրտչյանին: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է և վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


