▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով հարվածելով սրտին

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից սրտի շրջանում դանակահարված վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Շերամի փողոցի թիվ 59 շենքի վերելակի մեջ ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով հարվածել է սրտին։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը՝ 24-ամյա Սմբատ Բաղդասարյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее