▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 2 եղբայրները դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը և 33-ամյա Արսեն Պողոսյանը: Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее