▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք` Դիլիջանում.տղամարդը փորձել է տունը հրկիզել, որտեղ եղել են երեխաները, սակայն ինքն է այրվել ու մահացել

 

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Գյոզալյանն ու քննիչ Կոստանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները։ Կ. Մանուկյանը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել, և նա այդ ընթացքում Դիլիջանում բնակվել է տարբեր տեղեր, երբեմն՝ իր ազգականի տանը ու երեկ՝ օգոստոսի 4-ին, տունը հրկիզելուց օրեր առաջ նա կարգավորել է Հայաստանից դուրս գալու իր վիզայի հարցը և ալիբի ստեղծելու նպատակով հայտարարել է, որ ինքը մեկնում է Վրաստան, ու եթե ինքը չհրկիզվեր, ապա տունը ամբողջովին կրակի էր մատնվելու, իսկ ինքն էլ մեկնելու էր Վրաստան։ Հրդեհը նկատել է երեխան, ով վաղ առավոտյան շան հաչոցներից արթնացել է ու նկատել է տեղի ունեցածը և արթնացրել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ ահազանգել են համապաասխան կառույցներին։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները։ Կ. Մանուկյանը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել, և նա այդ ընթացքում Դիլիջանում բնակվել է տարբեր տեղեր, երբեմն՝ իր ազգականի տանը ու երեկ՝ օգոստոսի 4-ին, տունը հրկիզելուց օրեր առաջ նա կարգավորել է Հայաստանից դուրս գալու իր վիզայի հարցը և ալիբի ստեղծելու նպատակով հայտարարել է, որ ինքը մեկնում է Վրաստան, ու եթե ինքը չհրկիզվեր, ապա տունը ամբողջովին կրակի էր մատնվելու, իսկ ինքն էլ մեկնելու էր Վրաստան։ Հրդեհը նկատել է երեխան, ով վաղ առավոտյան շան հաչոցներից արթնացել է ու նկատել է տեղի ունեցածը և արթնացրել է ընտանիքի անդամներին, ովքեր էլ ահազանգել են համապաասխան կառույցներին։


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее