Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 00-ի սահմաններում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները համալսարանի ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրև ուսանող և նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ: Պարզվելէ, որ այդ անձը հադիսանում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն, ով ոստիկանների բացատրական շախատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքյսա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ: Գայանե Ն.-ն ոստիկանններին է ներկայացերլ նաև գողացված դրամապանակները: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


