Դիտեք նաև՝
«Ադամի միջազգային լրագրողական մրցույթում Հատուկ մրցանակ՝ Հայաստան:
Հուզված եմ եւ շնորհակալություն Մեդիայի նախաձեռնությունների կենտրոնին հնարավորություն տալու որակյալ լրագրողական աշխատանք անելու եւ հետո հաղթելու համար»,-գրել է հեռուստահաղորավար, լրագրող Արտակ Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում՝ լուսանկար հրապարակելով Կիևից:
Նշենք, որ Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի կիզակետում են ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) լրագրողները և զանգվածային լրատվամիջոցների մասնագետները: