Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.
Ռադիոհեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը երեկ նշել է ծննդյան 27-ամյակը, իսկ այսօր մեզ հետ կիսվել է տոնական հավաքույթի տպավորություններով, խոսել տարիքային առանձնահատկության մասին ու անդրադարձել անձնական կյանքին:
«Երեկ որոշել էինք ընկերներով հավաքվել ու մի լավ ուրախանալ, առիթն էլ պարզապես իմ ծննդյան օրն էր, այսինքն՝ ոչ մի հատուկ ու մեծամաշտաբ ծննդյան տարեդարձ նշելու ցանկություն չունեինք: Ամեն բան շատ լավ էր, կարեւորը՝ հարազատ մարդկանցով էի շրջապատված, ովքեր անկեղծորեն ուրախ էին, որ ծնվել եմ»,- նշեց Արտակն ու ընդգծեց՝ երազանքները շատ են, առանց երազանք մարդը վերջացած է.
«Իհարկե, կյանքումս շատ կատարված երազանքներ ունեմ, բայց անկատարները եւս կան, եւ առհասարակ, երբ մարդու երազանքներն ավարտվեն, նա կդադարի հետաքրքիր լինել: Նույն կերպ է նաեւ, երբ մարդը կարծում է, թե ամեն բան հասցնում է իր կյանքում»,- ընդգծեց նա:
27-ամյա հաղորդավարը նկատեց, որ տարիքային առանձնահատկության մասին մտածում է ու վայելում յուրաքանչյուր տարիք.
«Ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, միշտ մտածում եմ, որ ավելին կարող էի անել, բայց նաեւ մեկ-մեկ պետք է չմտածես՝ ի՞նչ ունես, որպեսզի կարողանաս առաջ շարժվել: Հիմա՝ 27-ում, մտովի գիտեմ, թե դեպի ուր եմ գնում, բայց երբեք չեմ իմանա, թե ճանապարհներս ուր կտանեն: Ես ունեմ իմ հեղինակային հաղորդումը, կան ծրագրեր, որոնցում իմ մասնակցությունն ունեմ, նոր առաջարկներ կան, այսինքն՝ մնում է 27-ում այս ամենն անել շատ լավ ու որակական մեկ այլ հարթություն տեղափոխվել. Սա է ինձ համար կարեւորը, սրան եմ ձգտում»,- նշեց նա:
Անդրադառնալով անձնական կյանքին ու հարցին, թե աշխատասեր հաղորդավարը ծրագրերում ամուսնություն չի՞ պլանավորում, Արտակ Վարդանյանը նկատեց.
«Իմ կյանքում շատ են եղել ստացվաց ու չստացված էջեր, սակայն դա մի աշխարհ է, որի մասին ոչ մեկ ոչինչ չգիտի: Երբեք չես կարող ասել՝ ե՞րբ կամուսնանաս ու ե՞րբ երեխաներ կունենաս. Կարծում եմ՝ դա ճակատագրի հետ սերտ կապ ունի ու չես կարող կոնկրետ տարիք որոշել ամուսնության համար: Ինչեւէ, ուրախ եմ, որ կան երիտասարդ աղջիկներ, ովքեր սիրում են իմ կատարած աշխատանքը, իսկ ընդհանուր առմամբ կասեմ, որ իմ կյանքում այս շրջանում ոչ մեկ չկա»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում