▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Սարգսյանը նորից խոշորացույցի տակ է. «ՍԱՍ ԳՐՈւՊ»-ը տուգանվեց 103 միլիոն դրամով

Lurer.com-ը գրում է.  ՊԵԿ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ  ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն ապրիլ ամսվա ընթացքում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 99 տնտեսվարող սուբյեկտի նկամամբ առաջադրել է շուրջ 2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այսինքն’ մեկ տնտեսվարող սուբյեկտին առաջադրված պարտավորության միջին չափը կազմել է շուրջ 20 միլիոն դրամ:

Հետաքրքրական է, որ տուգանված ընկերություններից որոշները նաև հաշվառված են Խոշոր հարկ վճարողների ցուցակում:

Եվ այսպես ՊԵկ-ի խոշորացույցի տակ հայտնված և տուգանված ընկերություններն են՝  այդ թվում՝ «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ն՝ 781.126 միլիոն դրամ, «Ռոմա Սթայլ» ՍՊԸ-ն՝ 182.597 միլիոն դրամ, «ՇԻՆՖՈՐՈՒՄ» ՍՊԸ-ն՝ 150.177 միլիոն դրամ, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն՝ 103.065 միլիոն դրամ, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն՝ 94.392 միլիոն դրամ, «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԲԸ-ն՝ 72.627 միլիոն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ն՝ 68.485 միլիոն դրամ, «Այդիա-Էս» ՍՊԸ-ն՝ 49.236 միլիոն դրամ, «Մակարեդ» ՍՊԸ-ն՝ 42.884 միլիոն դրամ և այլն:

Այս ցանկում առանձնանանում է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն՝ իր 103 միլիոն դրամ տուգանքով, քանի որ այս ընկերությունն արդեն որերորդ անգամ է խախտում օրենքը, ինչ հետևանքով հայտնվում է տուգանվածների ցանկում:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее