1in.am-ը գրում է. Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում։ Այժմ նրանց պետք չի լինի փաստագրական հաստատում այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Պարբերականի տեղեկություններով՝ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Օրենքի նախագիծը մշակվել է՝ համապատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի։ Օրենսդիրներն առաջարկել են «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։ Օրենքի նախագիծը դեռ քննարկվում է համապատասխան հանձնաժողովներում և շուտով կքննարկվի նաև ՌԴ Պետդումայում։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծը շուտով հնարավոր է օրենքի տեսք ստանա, և մեծ հաշվով նորություն չէ, քանի որ Ռուսաստանը տարիներ շարունակ իրականացնում էր «Հայրենադարձների» հայտնի ծրագիրը։ Այդ ծրագրով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, և ոչ միայն, դառնում էին ՌԴ քաղաքացի։ Իրավապաշտպանի խոսքով, սակայն, նոր նախագիծն էլ ավելի է դյուրինացնում ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը, իսկ դա Հայաստանի համար լուրջ վտանգներ է ներկայացնում։
«Պարզ է, թե Ռուսաստանը ինչի համար է այդ օրենքն ընդունում։ Ռուսաստանը շահագրգռված է իր հսկայական չբնակեցված տարածքները բնակեցնելու հարցով։ Իր դեմոգրաֆիկ խնդիրն է լուծում։ Պարզ է նաև, որ Ռուսաստանում այդ ծրագիրը մշակելիս միայն Հայաստանին նկատի չեն ունեցել, բայց Հայաստանի համար դա շատ լուրջ խնդիր է»,- ասաց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների՝ այս տարիներին վարած ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության արդյունքում կրիպտոկրատ իշխանության պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց հայրենիքը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


