«Ա1+»-ը գրում է. Վարչական դատարանը որոշել է կարճել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցն ընդդեմ ոստիկանության:
«Իրավական հիմք դատարանը չի ունեցել: Դատարանը պարտավոր էր ոստիկանության գործողությունների իրավաչափությունը քննարկել եւ նրանց տալ իրավական գնահատական: Սակայն տեսանք, որ դատարանը չցանկացավ ոստիկանության գործողությունները քննարկման առարկա դարձնել եւ փաստել, որ ոստիկանության գործողությունները իրապես եղել են ոչ իրավաչափ»,- ասաց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:
Արսինե Խանջյանին առանց պատճառաբանության Խորենացի փողոցից բերման էին ենթարկել եւ ձերբակալել Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին։ Նա գնացել էր հավաքին մասնակցելու, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար: Սակայն հայտնվել էր Ոստիկանության զորքերի զորամասում:Դերասանուհին դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, ինչպես նաեւ բարոյական վնասի փոխհատուցում՝ 500 հազար դրամի չափով:
Ոստիկանությունը դատարանում հանդես էր եկել միջնորդությամբ եւ դատարանին խնդրել կարճել գործի վարույթը, քանի որ այն վարչական դատարանի քննությանն ընդդատյա չէ եւ ոստիկանության գործողությունները պետք է որակվեն քրեաիրավական տեսանկյունից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


