Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում է հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն բերման ենթարկելու որոշումը:
Նա դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում 500.000 դրամի չափով:
Վարչական դատարանում նշանակված դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատարան:
«Ոստիկանության ներկայացուցիչը զանգահարել է գրասենյակ` նշելով, որ ինքը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ: Ես չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե՝ ոչ: Ոստիկանությունը լինելով այդքան մեծ կառույց, ունենալով այդքան աշխատակիցներ, չի կարողանում ապահովել գեթ մեկ ներկայացուցիչ , որը հանդես կգա ոստիկանության անունից»,-«Ա1+»-ին ասել է հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:


