Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
Պատգամավորը համապատասխան դիմումն, արդեն իսկ, ներկայացրել է ԱԺ նախագահին:
***
Լուրեր են պտտվում, որ Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան` Լիլիթ Մակունցի փոխարեն:
***
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին․ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: |