▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ-ի գործընկերներին». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․

«Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ գործընկերներին

Տեսա, որ ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հրապարակված Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ գրառմանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդելով, թե «հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար»։

Թորոսյանը ստում է։
Ցանկանում եմ Բրեդ Շերմանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոգևորականներից միայն Բագրատ Սրբազանը և Հրայր սարկավագ Հակոբյանն են մեղադրվում ահաբեկչության նախապատրաստման և իշխանության զավթման նախապատրաստման մեջ։

Մինչդեռ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել են հարցազրույց տալու համար և պահվում են Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (մեր ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ), որը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չփակեց։

Բրեդ Շերմանը և ԱՄՆ-ի մեր բոլոր գործընկերները պետք է հստակ իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից։
Այսօր մեր երկրում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ, իսկ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են գործող իշխանության ցուցումով՝ ընդամենը հարցազրույց տալու համար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее