▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Գրիգորյանի և Մոնիկա Նազարյանի զուգերգի գիշերային տեսահոլովակը

Blognews.am-ը գրում է. Երգիչ Արսեն Գրիգորյանը և ժողովրդական երգուհի Մոնիկա Նազարյանը զուգերգ ունեն, որը շուտով կներկայացնեն իրենց հանդիսատեսի դատին։ Երգը կոչվում է «Արի մոտս», երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:

«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի դարձած երգչուհի Մոնիկա Նազարյանն այժմ  «Euromusic Entertainment» ընկերության  արտիստներից մեկն է: Ընկերության PR մենեջեր Լուսինե Խաչատրյանը

մեզ հետ զրույցում նշեց, որ զուգերգի առաջարկը եղել է Արսենի կողմից։ Վերջինս երգչուհուն նկատել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի ժամանակ։

 

«Այս առաջարկն անակնկալ էր Մոնիկայի համար։ Այն համաձայնեցնելով իր պրոդյուսերի՝ Տարոն Պողոսյանի հետ՝ ուրախությամբ համաձայնեց»,- նշեց նա։

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Նկարահանումներն արդեն ավարտվել են, տեսահոլովակում ներկայացված են Երևանի գիշերները:) Պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի վերջին: Երգը դեռևս չի հնչել որևէ տեղ։ Ստեղծագործական թիմն ուզում է այն միանգամից տեսահոլովակով ներկայացնել։

  Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее