Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ հունվարի 20-ին դերասան, երգիչ եւ հաղորդավար Արսեն Գրիգորյանը նշում է իր 34 ամյակը: Դերասանը պատմել է, որ տոնական օրը սկսկել է դեռ կեսգիշերից ու շարունակվել է մինչեւ լույս.
«Այնպես է ստացվել, որ ես եւ հորեղբայրս միեւնույն օրն ենք ծնվել, եւ երեկ մենք մեր ծննդյան օրը դիմավորեցինք միասին՝ մեր ընտանիքների հետ: Մինչ լույս ուրախացանք, խմեցինք, տոնական տորթի մոմերը փչեցինք ու նաեւ խորհեցինք եւ փիլիսոփայեցինք,- ծիծաղելով նշեց Արսենն ու ավելացրեց,- տոնական օրը շարունակվում է, հստակ ծրագրեր դեռ չունեմ, սպասում եմ ընկերներիս անակնկալներին»:
Արսեն Գրիգորյանը արդեն հասցրել է անակնկալներ ստանալ, բայց դեռ շարունակում է նվերների սպասել. «Շատ նվերներ եմ ստացել եւ հուսով եմ, որ դեռ էլի կստանամ, քանի որ օրն առջեւում է: Ի դեպ, ծննդյնաս օրը միայն այս օրով չի սահմանափակվի, քանի որ նվերների շարքում երեք ուղեւորություն ունեմ դեպի Լոնդոն, Նյու Յորք եւ Փարիզ, այնպես որ ծննդյանս օրը դեռ երկար է շարունակվելու»,- ծիծաղելով նշեց Արսենը, բայց ոչ միայն չցանկացավ բացահայտել, թե ովքեր են իրեն նման շռայլ նվերներ մատուցել, այլեւ ծիծաղելով նշեց, որ բացի նշվածներից, իր բոլոր նվերները շռայլ են:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ է ուզում 34 տարեկանում իրականացնել, Արսեն Գրիգորյանը նկատեց. «Ուզում այս տարի շատ ֆիլմերում նկարահանվել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրության: Այս տարի առաջնային նպատակներումս է նաեւ անգլերեն լեզվի իմացությանս կատարելագործումը: Շատ կցանկանամ՝ այս տարի իրադարձային եւ անսպասելի փոփոխություններ տեղի ունենան ինձ հետ: Այն, ինչ ես պատկերացնում եւ երազում եմ, ուզում եմ, որ դրանց միլիոնապատիկը լինի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում