Երեկ՝ մարտի 1-ին Արամի 42/1 հասցեում գտնվող Jean-Paul Existential սրճարանում տեղի ունեցավ Արսեն Բալիկյանի առաջին մասշտաբային ցուցահանդեսը, որում ներկայացվեցին քարացրած ավազից աշխատանքներ, որոնք իրենց տեսակով նորարական են համարվում:
«Այս տեխնիկային տիրապետելու համար ես որևէ տեղ չեմ գնացել և չեմ սովորել, ամենակարևորը` որևէ մեկից չեմ կրկօրինակել: Իմ նպատակներից մեկն արվեստը, որը ստեղծում եմ, հնարավորինս լայն հանրությանը հասանելի դարձնելն է,- Asekose.am-ի հետ զրույցում ասել է Արսեն Բալիկյանը:




