▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը` «Օպերա Սուիթ»-ում

«Օպերա Սուիթ» հյուրանոցում մեկ հարկի տակ էին  հավաքել բարձրակարգ արվեստը գնահատողներն. առիթը՝ նկարիչ Արշակ Սարգսյանի անհատական ցուցահանդեսն էր՝«Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով:

Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Antikyan ցուցասրահի հիմադիր տնօրեն  Արմինե Անտիկյանի խոսքով, նախաձեռնությունը «Օպերա Սուիթ»-ն էր,իսկ նման  համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ սա լավագույն միջոցներից է՝ ներկայացնել հայկական արվեստը զբոսաշրջիկներին, որոնց առաջին կանգառը Հայաստանում  հյուրանոցներն են:

«Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 28-ը՝ «Օպերա Սուիթ»-ի 13-րդ հարկում:

Արշակ Սարգսյանն իր աշխատանքներով, որոնցում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին, կարողանում է  զարմացնել արվեստասերներին ու արվեստագետներին: 

Լուսանկարները՝ el.em-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее