▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Կարապետյանը կազատվի պաշտոնից. ՊՆ կնշանակվի Սուրեն Պապիկյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ու նշանակվել Պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»:

Ավելի վաղ գրել էինք, որ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/suren_papikyan.jpg

Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:

«Հայկական ժամանակ»-ը նաև գրել էր, որ իր տեղեկություններով՝ այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее