▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Սարգսյանն իրեն շրջապատել է ախրանայով

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։

Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչեւ քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձեւ պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից:

Ընդ որում՝ երկուսը «շեֆի» թիկունքում էին կանգնել, մեկը՝ դիմացը։ Իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее