▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած վերջին օրինագիծն իբրև նախարար

 

Մայիսի 11-ին՝ կառավարությունը հավանություն տվեց իրազեկիչների (whistleblower) պաշտպանության մասին օրինագծին: Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ նրան հաջողություն մաղթելով խորհրդարանում։ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու հաջողություն մաղթել աշխատանքում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Հովհաննիսյանը զբաղեցնում էր իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը։ Արդարադատության նոր նախարարի անունը դեռ չի նշվում։

Կարդացեք նաև`Շնորհակալություն Ձեզ՝ չափազանց շատ. Վարչապետն՝ Արփինե Հովհաննիսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее